Հայաստանի պաշտոնական կրոնը Քրիստոնեությունն է

Հայեր

Ռուսներ

Եզդիներ

Այլ ազգեր

Քրիստոնեություն
Եզիդիզմ
Իսլամ
Հուդաիզմ
Աթեիզմ
Այլ կրոններ

Քրիստոնեությունը հայտնվել է Հայաստանում մեր թվարկության 1-ին դարում, այն ժամանակ երբ ըստ լեգենդի երկրում քարոզ էին իրականացնում Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ Հենց նրանք էլ հանդիսանում են Հայոց եկեղեցու հիմնադիրները։ 4-րդ դարի սկզբում Տրդատ 3-րդ թագավորը ընդունեց քրիստոնեությունը որպես երկրի պետական կրոն և այդպիսով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ըստ Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ բնակչության 92․6%-ը պատկանում է Հայ-առաքելական եկեղեցուն, 1․0%-ը պատկանում է Հայ ավետարանական բողոքավոր եկեղեցուն 0․5%-ը պատկանում է Հայ կաթոլիկ եկեղեցուն, 0․3%-ը իրեն համարում է Եհովայի վկա, որը բավականին տարբեր է Հայ-առաքելական եկեղեցու դավանած սկզբունքներին։ Ինչպես նաև մեր բնակչության 0․25%-ը ուղղափառ է իսկ 0․1% պատկանում է Մալականների հոգևոր Քրիստոնեական եկեղեցուն։ Այսպիսով ՀՀ-ում 95%-ից ավել բնակչությունը համարվում է Քրիստոնիա։

Հայաստանի Հանրապետությունում 2005 թ․-ին փոփոխված սահմանադրությամբ քաղաքացին իրավունք ունի կրոնի ազատություն, սակայն օրենքը դնում է կրոնի քարոզման և տարաշման վրա որոշակի սահմանափակումներ կրոնական փոքրամասնությունների համար։ Հայ-առաքելական եկեղեցին ունենալով օրենքով հաստատված իրավական կարգավիճակ, ինչպես ազգային եկեղեցի, ունի որոշակի արտոնություններ, որոնք մատչելի չեն կրոնական այլ խմբերի համար։ Որոշ հավատքներ հաղորդում էին պաշտոնյաների կողմից որոշակի խտրականության մասին, բայց նաև նշեցին, որ այդ պաշտոնյաները բավականին հանդուրժող են: Մի շարք ազգային փոքրամասնությունների շրջանում նկատվում է կրոնական ձուլման բարձր աստիճան, քանի որ Հայաստանի հույների 77%-ը, ուկրաինացիների 57%-ը, ռուսների և վրացիների 41%-ը ինչպես նաև ասորիների 34% -ը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն: Նաև կա կայուն միտում դեպի ազգային փոքրամասնությունների թվի նվազման, որոնք համարվում են իրենց հավատքների կրողները և պահպանողները էթնիկ հայերի շրջանում:

Տուր փաթեթներ