Ողջույն, բարի գալուստ Yeram Travel տուրիստական գործակալություն

Մեր հիմնական նպատակը և առաջադրանքը Ձեզ տրամադրել լավագույն և անմոռանալի շրջայցեր և հանգիստ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Մտերիմ ու ձգտող թիմը հիմնական գրավականներից մեկն է, որը մեզ բերում է հաջողության: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը սահմանում է նոր նպատակներ, նոր ապրանքներ և ծառայություններ, որոնք, իր հերթին, իրականացնելու համար կդառնան ամբողջ թիմի նպատակը: Մենք իրար հասկանում ենք կես բառով, կես մտքով, և մեր համատեղ աշխատանքը պարզապես դատապարտված է հաջողության: Մենք գիտենք թիմային աշխատանքի կարևորությունը և որքանով է դա կարևոր բիզնեսում:  երբ յուրաքանչյուր անհատի էներգիան և տաղանդը աշխատում են  մեկ ընդհանուր նպատակի համար, դրանք վերածվում են մեր ուժի և զորության զարմանալի մի բանի, բազմապատկելով և լրացնելով միմյանց:

Անհատական փաթեթներ

Միջոցառումների կազմակերպում

Բոնուսային համակարգ

2019-ի լավագույն գործակալությունը

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2016 - Սկիզբ

2016 թվականի ամռանը տւրիստական մեծ հոսք սկսվեց դեպի Հայաստան և ակամա հայտնվելով այդ անցուդարձի մեջ, որոշում կայացվեց հիմնադրել տուրիստական գործակալություն և տալ նրան Երամ անունը:

2017 - վստահություն

Մեր նպատակն էր ստեղծել վստահության մթնոլորտ մեր և մեր հաճախորդների միջև որն  իր  հերթին ճանապարհ պիտի  հարթեր մեր նորաստեղծ գործակալության զարգացմանը: 2017 թ. Ամռանը մեզ հաջողվեց իրականացնել մեր առջև դրված հիմնական խնդիրը:

2018 - Նորություն

Մեր նպատակն էր տուրիստական նոր փաթեթների մշակումն ու իրականացումը, որոնք չպետք է նման լինեին այն բոլոր առաջարկներին որոնք այդ ժամանակ առկա էին տուրիստական գործակալությունների և տուրօպերատորների շուկայում:

2019 - Բոնուս

Մենք ստեղծեցինք բոնուսային համակարգ 2 մակարդակներով՝ արծաթ և ոսկի։ Թողարկեցինք լյուքս դասի քարտեր, որոնց միջոցով մեր հաճախորդները պետք է զեղչեր ստանաին մեր կազմակերպության կողմից:

2020 - Նախագծեր

Շատ կարճ ժամանակահատվածում ընդլայնել գործընկերների շրջանակը, գրասենյակներ բացել մի քանի երկրներում, թարմացնել շահագործվող մեքենաների ցանկը: Սա մեծ արտոնություն է, երբ մեզ վստահում են:

Լավագույն տուրիստական գործակալություն 2019

Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք ճանաչելի դարձնել մեր ընկերության բռենդը այն է` անվանումը և լոգոն, մեր կազմակերպած յուրահատուկ և նորովի մատուցված բարձր և պատշաճ ծարայությունները հիմք ընդունելով տուրիզմի զարգացման Հայաստանի ֆեդերացիայի կողմից ճանաչվեցինք լավագույն տւրիստական ընկերություններից մեկը: