Հայկական Խոհանոց

Հայկական խոհանոցը նույնքան բազմազան էորքան և Հայաստանն ինքը։ Հայկական շատ կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։ Ավանդականությունը դրսևորվում է և՛ կերակուրների պատրաստման տեխնոլոգիայում, և՛ հնաոճ խոհանոցային սպասքի օգտագործման, և՛ սննդամթերքի տեսականու մեջ։ Կերակուրներ պատրաստելիս օգտագործում են կավե ամաններ, ինչպես նաև հատուկ օջախ՝ թոնիր։ Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է։ Այն օգտագործում են ոչ միայն լավաշ և այլ հացատեսակներ թխելու, այլ նաև ապուրներ պատրաստելու, ձուկ ու թռչուն ապխտելու համար։ Հայկական խոհանոցը հարուստ է տարբեր բաղադրիչներ և բարդ համահոտային գամմա ունեցող կերակրատեսակներով։ Դա պայմանավորված է նրանով, որ հայկական խոհանոցում օգտագործվող մթերքներն աճում են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում և Արարատյան դաշտավայրում։

Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ խորհում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է:

Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները մսից տարբեր եղանակներով պատրաստված ուտելիքներն են։ Մսի առատությունը հայկական սեղանին արդյունքն է այն բանի, որ արդի Հայաստանի տարածքում վաղուց զարգացած է եղել անասնաբուծությունը։

Հայկական խոհանոցում օգտագործվում է նաև ձուկը, գլխավորապես իշխանը։ Իշխանից պատրաստված կերակուրները կզարմացնեն իրենց բազմազանությամբ և համերի հարստությամբ։ Ձուկը խաշում են, տապակում, խորովում, թխում թղթի մեջ փաթաթած։ Այն նաև լցոնում են։

Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:  Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները

Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը: Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:

Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:

Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:

Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:

Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ:

Տոլմա

«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: 2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ:

Խաշ

Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Խաշ ուտելու ավանդույթները գալիս են դեռևս հեթանոսական ժամանակներից, սակայն դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել: Կերակրի անվանումը առաջացել է «խաշել» կամ «խարշ» բառերից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը: Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդենրի խաշը իսկզբանե աղքատների կերակուր է համարվել: Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիքը աղքատներին բաժին հանել: Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպիսզի ոչ ոք չտեսնի:

Հարիսա

Հարիսայի արմատները շատ հին են, հնում այն անվանել են նաև խաշիկա: Հարիսան դասվում է զորաց ուտելիքների շարքին: Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպիսզի առավոտյան մատուցեին: Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպիսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ:

Հարիսան նույնպես ունի բազմաթիվ տարատեսակներ: Պահքի շրջանում հարիսա պատրաստել են նաև վայրի ուտելի բույսերից կամ ընդեղենից:

Դժվար է գտնել մեկին, ով համեղ ուտել չի սիրում, իսկ կերակուրների համտեսումը ամեն մի ճանապարհորդության անբաժանելի մասն է։ Կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկն իրեն հարմարավետ զգա Հայաստան աշխարհում, իսկ սնունդը լավ հանգստի կարևոր մասն է։ Նկատի ունեցեք, որ մեր ընկերությունը հաշվի կառնի ձեր բոլոր ցանկությունները։ Եվ եթե անգամ խոհանոցի հետ կապված նախասիրություններ չունեք, այլ կա միայն ինչ-որ անսովոր բան փորձելու ցանկություն, ապա վստահեք մեզ, և մենք կօգնենք ձեզ ընտրության հարցում։

Տուր փաթեթներ