Ռելաքս փաթեթ Տղամարդկանց համար

470,000դ․3,100,000դ․

Եթե դուք պատրաստվում էք ժամանցային և ակտիվ ճանապարհորդության մի պահ կտրվելով ընտանեկան միջավայրից, որտեղ ժամանկը կաշխատի ձեր անձնական ցանկությունների և ժամանցի համար ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում է ձեր ցանկությանը: Ժամանցային փաթեթների մեջ ներառված են խաղատներ, գիշերային ակումբներ, ջազ ակումբներ, ժամանցներ բնության գրկում, գեղեցկության սրահներ աղջիկների և կանանց համար, մերսման սրահներ և այլ ծառայություններ: Շնորհակալություն, որ ընտրեցիք ճանապարհորդել Հայաստանում և ամբողջ աշխարհում Երամ տուրիստական գործակալության թիմի հետ:

Clear
SKU: N/A Categories: ,

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում:
Օր 2
Երևան – Սևանավանք – Հաղարծին — Ծաղկաձոր — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Ծաղկաձոր քաղաք:  Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում  գտնվող Սևանավանքով: Ապա կմեկնենք Հաղարծինի վանք՝ մի գեղատեսիլ վայր անտառի խորքում: Մեր վերջին կանգառը կլինի Ծաղկաձոր քաղաքը որը գտնվում է Երևանից մոտ 30 կմ հեռաորության վրա և համարվում է Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը: Ձեր ցանկությամբ կայցելենք հայտնի խաղատներից մեկը որտեղ նաև գործում է գիշերային ակումբ: Հաճելի ժամանակ անցկացնելուց հետո կուղևորվենք Երևան:
Օր 3
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան — Գիշերային ակումբ
Ճանապարհվում ենք դեպի Գեղարդավանք:  Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու առաջին դարում Տրդատ Ա կողմից՝ ի նշան Հռոմեական թագավորության բարեկամության ամրապնդման կառուցված Գառնիի հեթանոսական տաճարը, ապա կմեկնենք միջնադարյան վանական համալիր Գեղարդավանք։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան: Երևանում երեկոյան այցելություն Ռելաքս գիշերային ակումբ որտեղ թեժ է լինելու: Բարձր և որակյալ երաժշտությունը, Նոր Ծանոթությունները և նոր ընկերները գեղեցիկ միջավայր կստեղծեն ձեր ժամանցի համար: Վերադարձ հյուրանոց:
Օր 4
Հանգստի օր
Ազատ ժամանակ:
Օր 5
Երևան — Մերսման սրահ — Գիշերային ակումբ
Մենք կայցելենք Երևանի մերսման սրահներից մեկը կամ ցանկության դեպքում հավելյալ վճար կատարելու դեպքում  նրանք կմոտենան հյուրանոց: Ռելաքս մոտ 2 ժամ ձեզ կմերսեն հայուհի գեղեցկուհիները որից հետո կուղևվորվենք  գիշերային ակումբ Երևանում : Վերադարձ հյուրանոց:
Օր 6
Շրջայց Երևան քաղաքում — Երեկոյան հրաժեշտի ընթրիք 
Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով, Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Ապա հրաժեշտի ընթրիք Երևանյան ռեստորաններից մեկում: Վերադարձ հյուրանոց:
Օր 7
Երևան – Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք:

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Ավիատոմսեր
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

Reviews

Դեռևս չկան կարծիքներ։

Եղեք առաջինը ով կհայտնի կարծիք “Ռելաքս փաթեթ Տղամարդկանց համար” փաթեթի մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով