Նկարագրություն
Օր 1 |
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում:
|
Օր 2 |
Երևան – Սևանավանք – Ենոքավան Լաստիվեր
Ճանապարհվում ենք դեպի Իջեվանի Ենոքավան գյուղ՝ հեքիաթաին Լաստիվեր: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում գտնվող Սևանավանքով:
|
Օր 3 |
Լաստիվեր
Լաստիվերից բարձրանում ենք դիմացի խիտ անտառներով ծածկված արահետներով ամենաբարձր ֆերմաներից մեկը որտեղ կհամտեսենք տեղում պատրաստվող կաթնամթերքներ և մոտիկից կհետեվենք հայկական գոմեշներին։
|
Օր 4 |
Լաստիվեր
Հայկական խորովածի պատրաստում մեր ձեռքերով, այցելություն հին քարանձավներից մեկը և երեկոյան խարույկ հրաժեշտի երեկո իր խաղաին մրցույթներով և մրցանակներով:
|
Օր 5 |
Լաստիվեր — Արագած լեռ (Վրաններ)
Հրաժեշտ տալով Լաստիվերին մենք ուղևորվում ենք Արագած: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու Ամբերդ միջնադարյան նախկին բերդաքաղաք ամրոցը։ Կառուցվել է X դարում:Ապա կուղևորվենք Արագած լեռան մոտ 3200 մետր բարձրության վրա Քարի լճի մոտ կանգառ կանենք և կգիշերենք նախապես խփված վրաններում :
|
Օր 6 |
վերելք Արագածի հարավային գագաթը — Երևան
Առավոտյան լուսաբացին կսկսենք վերելք դեպի Արագածի հարաֆաին գագաթ, որի տևողությունը կլինի մոտ 6 ժամ ապա իչնելով ցած ճամբարում կխմենք տաք թեյ և կուղևորվենք Երևան հյուրանոց
|
Օր 7 |
Երևան — Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք:
|
Անի –
Բարևներ և շնորակալություն իմ սիրելի Երամ տուրի թիմին անչափ գեղեցիկ և տպավորիչ արշավի համար մենք ընկերներով ամեն անգամ իրար տեսնելուց միշտ հիշում ենք արշավի բոլոր մանրամասները : Վստահ եմ, որ մենք առաջիկայում դեռ շատ ենք ոգտվելու ձեր ծառայություններից: Հիանալի ծրագիրը , գեղեցիկ բնությունը մենք դեռ երկար կհիշենք մի խոսքով Very nice .