Արշավային փաթեթ Հայաստանում

(6 հաճախորդի կարծիք)

375,000դ․2,130,000դ․

Եթե դուք պատրաստվում եք ակտիվ, արշավային և արկածներով լի ճանապարհորդության ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում են ձեր ցանկությանը։ Նախապատրաստումը սկսվում է այն պահից, երբ մարդ ցանկություն է ունենում իմանալ մի երկրի բնությունը ու պատմությունը՝ որն առավելագույնս անհասանելի է, և կարող է նույնիսկ շատ քիչ հայտնի լինել: Ձեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություն դեպի Հայաստանի անկրկնելի բնության խորքերը: Արշավներ անանցանելի վայրերում, երեկոյան խարույկներ, այցելություն Հայաստանի հեռավոր ֆերմաներ, խաղային միջոցառումներ, և այլ հետաքրքիր ժամանցային ծրագրեր:
Շնորհակալություն, որ ընտրեցիք ճանապարհորդել Հայաստանում և ամբողջ աշխարհում Երամ տուրիստական գործակալության թիմի հետ:

Clear

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում:
Օր 2
Երևան – Սևանավանք – Ենոքավան Լաստիվեր
Ճանապարհվում ենք դեպի Իջևանի Ենոքավան գյուղ՝ հեքիաթային  Լաստիվեր: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում  գտնվող Սևանավանքով: Հասնելով Լաստիվեր՝ մենք կգիշերենք հեքիաթային տնակներում, որոնք կառուցված են քարերի և ծառների վրա:
Օր 3
Լաստիվեր
Լաստիվերից բարձրանում  ենք  դիմացի խիտ անտառներով ծածկված, արահետներով ամենաբարձր ֆերմաներից մեկը, որտեղ կհամտեսենք տեղում պատրաստվող կաթնամթերքներ և մոտիկից կհետևենք հայկական գոմեշներին։
Օր 4
Լաստիվեր 
Հայկական խորովածի պատրաստում մեր ձեռքերով, այցելություն հին քարանձավներից մեկը և երեկոյան խարույկ հրաժեշտի երեկո՝ իր  խաղային մրցույթներով և մրցանակներով:
Օր 5
Լաստիվեր — Դիլիջանի արգելոց Պարզ Լիճ (Վրաններ)
Հրաժեշտ տալով Լաստիվերին՝ մենք ուղևորվում ենք Դիլիջանի արգելոց Պարզ Լիճ՝ անտառի խորքում թաքնված մի գեղատեսիլ հանգստյան գոտի, որտեղ կարող եք օգտվել զիպլայնից, վարել նավակներ, որից հետո կխփվեն վրաններ, և կգիշերենք հենց լճի ափին:
Օր 6
Պարզ Լիճ — Գոշավանք — Երևան
Առավոտյան  կսկսենք վերելք խիտ անտառային արահետներով դեպի Գոշավանք, ապա  Գոշի լիճ (տևողությունը կլինի մոտ 7 ից  8 ժամ), որից հետո իջնելով ցած` ճամբարում կխմենք տաք թեյ և կուղևորվենք Երևան հյուրանոց:
Օր 7
Երևան — Օդանավակայան 
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք:

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Թռիչքներ
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

Անհրաժեշտ իրեր — Ուսապարկ, անջրանցիկ կոշիկներ, հարմարավետ հագուստ

6 reviews for Արշավային փաթեթ Հայաստանում

  1. Նելլի

    Շնորհակալություն Yerem travel ընկերության թիմին համբերատար և բարեհամբույր վերաբերմունքի համար։ Վստահ եմ որ նորից կվերադառնամ և խորհուրդ եմ տալիս իմ բոլոր ծանոթներին օգտվել Yerem travel ընկերության ծառայություններից։

  2. Nelli

    Շնորհակալություն Yerem travel ընկերության թիմին համբերատար և բարեհամբույր վերաբերմունքի համար։ Վստահ եմ որ նորից կվերադառնամ և խորհուրդ եմ տալիս իմ բոլոր ծանոթներին օգտվել Yerem travel ընկերության ծառայություններից։

  3. Anna

    Shat hacheli kolektic hiyanali andznakazm . Xorhurd em talia ogtvel Yeram Travel

  4. Sirusho

    Shat law ev hacheli mijavayr e xorurd ktam bolorin ev hacheli e vor uneq ayspisi andznakazm vory cuyc e talis shat lav verabermunq bolorin handep

  5. Christina

    Very well organized tour in Armenia:
    informationally, richly, interestingly, non-standard, emotionally and simply sincerely.
    Good luck and see you soon.

  6. Julieta Araqelyan

    Իմ անձնական գոհունակությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում տվյալ ընկերությանը, ի դեմս վերջինս տնօրենին այսքան հագեցած,արկածներով լի ու տպավորիչ արշավային օրեր կազմակերպելու համար: Իմ սպասելիքներս որպես մասնակից արդարացան բոլոր առումներվ: Շնորհակալ եմ Ձեզ:

Ցույց տալ մեկնաբանությունները բոլոր լեզուներով (7)

Ավելացնել կարծիք

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով