Մշակութային կրոնական փաթեթ 7 օր

730,000դ․2,770,000դ․

Եթե դուք պատրաստվում էք գալ Հայաստան և հետաքրքրված եք նրա մշակույթով և կրոնական ժառանգությամբ ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում են ձեր ցանկությանը: Հայաստանի բնակչության մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյաներ են: Հայաստանը ժառանգել է հին և հարուստ քրիստոնեական մշակույթ որը շատ դեպքերում անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ ներառված են միջնադարյան կարևոր վանական համալիրներ որոնք մեծ և կարևոր դեր են ւնեցել հայ եկեղեցու պատմության մեջ:
Շնորհակալություն, որ ընտրեցիք ճանապարհորդել Հայաստանում և ամբողջ աշխարհում Երամ տուրիստական գործակալության թիմի հետ:

Clear

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում: Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում: Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Վերադարձ հյուրանոց:
Օր 2
Երևան – Սուրբ Հռիփսիմե – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Զվարթնոց – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Սուրբ Էջմիածին, որը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը հիմնադրվել է մոտ 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ապա կուղևորվենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և կայցելենք Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում:
Օր 3
Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Տաթևի վանք – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի հարավ Տաթևի վանք: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը: Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Հաջորդ կանգառը կլինի խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիրը կառուցված XIII-XIVդդ: Ապա կմեկնենք Տաթև, միջնադարյան վանական համալիր Հայաստանում, որտեղ Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք: Վերադարձ Երևան:
Օր 4
Երևան – Սևանավանք – Գոշավանք – Հաղարծին – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Տավուշի մարզ,10-րդ դարի հայկական վանքային համալիր Հաղարծին՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում գտնվող Սևանավանքով: Հաջորդ կանգառը կլինի Գոշավանքը՝ հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան:Ապա կմեկնենք Հաղարծինի վանքային համալիր: Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը:
Օր 5
Երևան – Գառնի – Քարերի Սիմֆոնիա – Գեղարդի վանք – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Կոտայքի մարզ Գեղարդավանք: Ճանապարհին ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ապա կուղևորվենք Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Այն կառուցվել է 1 դարում Հայ Հռոմեական պատերազմից հետո ի նշան Հայ Հռոմեական բարեկամության ամրապնդմանը: Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Ճաշ գյուղական վայրում՝ մասնակցություն լավաշի թխման պրոցեսին և համտեսին: կուղևորվենք Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Վերադարձ Երևան:
Օր 6
Երևան – Պատմության թանգարան – Ծիծեռնակաբերդ – Գնումներ Երևանում
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը: Այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։ Այցելություն Երևանի գինու և կոնյակի Արարատ հանրահայտ գործարան, որտեղ կշրջենք և կծանոթանանք ամբողջ արտադրական պրոցեսին ու կհամտեսենք խմիչքների տեսականին: Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան: Ազատ երեկո:
Օր 7
Երևան — Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք:

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Ավիատոմսեր
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

Reviews

Դեռևս չկան կարծիքներ։

Եղեք առաջինը ով կհայտնի կարծիք “Մշակութային կրոնական փաթեթ 7 օր” փաթեթի մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով