Փաթեթ կանանց և աղջիկների համար

200,000դ․3,000,000դ․

Եթե դուք պատրաստվում էք ժամանցային և ակտիվ ճանապարհորդության մի պահ կտրվելով ընտանեկան միջավայրից, որտեղ ժամանկը կաշխատի ձեր անձնական ցանկությունների և ժամանցի համար ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում է ձեր ցանկությանը: Ժամանցային փաթեթների մեջ ներառված են խաղատներ, գիշերային ակումբներ, ջազ ակումբներ, ժամանցներ բնության գրկում, գեղեցկության սրահներ աղջիկների և կանանց համար, մերսման սրահներ և այլ ծառայություններ:

Clear

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում:
Օր 2
Երևան – Սևանավանք – Հաղարծին  Պարզ Լիճ  – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Գոշավանք: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում  գտնվող Սևանավանքով: Ապա կմեկնենք Հաղարծինի վանք՝ մի գեղատեսիլ վայր անտառի խորքում:  Մեր վերջին կանգառը կլինի Դիլիջանի արգելոց Պարզ Լիճ՝ անտառի խորքում թաքնված մի գեղատեսիլ հանգստյան գոտի, որտեղ կարող եք օգտվել զիպլայնից, վարել նավակներ և այլն: Վերադարձ Երևան: Երեկոյան կայցելենք Երևանի լավագույն ջազ ակումբներից մեկը:
Օր 3
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Գեղարդավանք:  Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու առաջին դարում Տրդատ Ա կողմից՝ ի նշան Հռոմեական թագավորության բարեկամության ամրապնդման կառուցված Գառնիի հեթանոսական տաճարը, ապա կմեկնենք միջնադարյան վանական համալիր Գեղարդավանք։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան: Կայցելենք Երևանի լավագույն գեղեցկության սրահներից մեկը որտեղ կծանոթանաք հայ մասնագետների աշխատանքին և տեղում կստանաք խորհուրդներ: Ինչպես նաև կոգտվեք որոշակի ծառայություններից:
Օր 4
Երևան — Սպա կենտրոն — Կարաոկե կլուբ
Մենք կայցելենք Երևանի լավագույն սպա սրահներից մեկը որտեղ ձեզ կմերսեն բժշկական պատրաստություն անցած մասնագետները որից հետո կուղևորվենք կարաոկե ակումբ Երևանում : Որտեղ հաճելի ժամանց անցկացնելուց հետո կվերադարնանք հյուրանոց:
Օր 5
Շրջայց Երևանում — Ծիծեռնակաբերդ — ՆՈՅ գկգ — Երեկոյան հրաժեշտի ընթրիք 
Այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Այցելություն Երևանի գինու և կոնյակի ՆՈՅ հանրահայտ գործարան, որտեղ կշրջենք և կծանոթանանք ամբողջ արտադրական պրոցեսին ու կհամտեսենք խմիչքների տեսականին: Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով, Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Ապա հրաժեշտի ընթրիք Երևանյան ռեստորաններից մեկում: Վերադարձ հյուրանոց:
Օր 6
Երևան – Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք:

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Ավիատոմսեր
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

Reviews

Դեռևս չկան կարծիքներ։

Եղեք առաջինը ով կհայտնի կարծիք “Փաթեթ կանանց և աղջիկների համար” փաթեթի մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով