Բյուջետային փաթեթ Երևան 7 օր

(2 հաճախորդի կարծիք)

400,000դ․2,100,000դ․

Եթե դուք ունենալով ոչ մեծ եկամուտներ պատրաստվում եք ճանապարհորդել ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում է ձեր ցանկությանը: Այսօր մեզանից շատերը ունենալով ոչ մեծ եկամուտներ երազում են տեսնել աշխարհը և այդ ցանկությունը կյանքի կոչելու լավագույն հնարավորությունը էկոնոմ դասի տուրերն են: Այն հնարավորություն է տալիս մարկանց ճանապարհորդել աշխարհի տարբեր անկյուններ  նվազագույն միջոցներով որի ընթացքում էական տարբերություն  չեք տեսնի սպասարկման ոլորտի մեջ:
Շնորհակալություն, որ ընտրեցիք ճանապարհորդել Հայաստանում և ամբողջ աշխարհում Երամ տուրիստական գործակալության թիմի հետ:

Clear

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան – Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում: Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում:  Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Վերադարձ հյուրանոց:
Օր 2
Երևան – Սևանավանք – Հաղարծին – Գոշավանք  – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Գոշավանք: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում  գտնվող Սևանավանքով: Ապա կմեկնենք Հաղարծինի վանք՝ մի գեղատեսիլ վայր անտառի խորքում:  Մեր վերջին կանգառը կլինի 11-րդ դարում կառուցված մշակութային խոշոր կենտրոններից մեկը Գոշավանքը: Վերադարձ Երևան:
Օր 3
Հանգստի օր
Ազատ ժամանակ:
Օր 4
Երևան – Գառնիի տաճար – Գեղարդավանք – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Գեղարդավանք:  Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու առաջին դարում Տրդատ Ա կողմից՝ ի նշան Հռոմեական թագավորության բարեկամության ամրապնդման կառուցված Գառնիի հեթանոսական տաճարը, ապա կմեկնենք միջնադարյան վանական համալիր Գեղարդավանք։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան:
Օր 5
Երևան – Խոր Վիրապ – Արենի – Նորավանք – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Նորավանք: Ճանապարհին կունենանք կանգառ Խոր Վիրապ վանքում որը, եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ ապա կմեկնենք և կանգառ կանենք հայտնի իր հնագույն գինեգործությամբ Արենի գյուղում որտեղ կհամտեսենք  աշխարում իր  տեղը  գրավող համեղ գինիների  տեսականին և կուղևորվենք 13-րդ դարում կառուցված հայ առաքելական վանական համալիր որը, գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Վերադարձ Երևան:
Օր 6
Երևան – Սուրբ Հռիփսիմե – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Զվարթնոց – Երևան
Ճանապարհվում ենք դեպի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ճանապարհին կունենանք կանգառ  Սուրբ ՀՌիփսիմե վանքում, որը հիմնադրվել է 4-րդ դարում: Ապա կշարժվենք դեպի Մայր աթոռ սուրբ.Էջմիածին՝ Հայաստանյայց եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի իջմամբ և կառուցվել Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից:Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Վերադարձին կանգառ կունենք 5-րդ դարում կառուցված Զվարթնոցի տաճարում և վերադարձ Երևան:
Օր 7
Երևան – Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք :

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Ավիատոմսեր
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

2 reviews for Բյուջետային փաթեթ Երևան 7 օր

  1. Avushyan Sargis

    Shat. yurahatuk spasarkum. harmaravet poxadramijoc. ev shat barehambyur anziq

  2. Sirusho

    Shat lav caracyucyun “yerem travel” xorurd em talis bolorin oktveq ev inqnert khamozveq inchqan hiyanali caracyucyun e shnorakalucyun em haytnum andznakazmin irenc verabermunqi hamar❤️❤️

Ավելացնել կարծիք

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով