Ճանաչողական փաթեթ Հայաստան 10 օր

(2 հաճախորդի կարծիք)

770,000դ․3,260,000դ․

Եթե դուք պատրաստվում էք գալ Հայաստան և հետաքրքրված եք նրա մշակույթով և կրոնական ժառանգությամբ ապա այս և նմանատիպ փաթեթները համապատասխանում են ձեր ցանկությանը: Հայաստանի բնակչության մեծ մասը Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյաներ են: Հայաստանը ժառանգել է հին և հարուստ քրիստոնեական մշակույթ որը շատ դեպքերում անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ ներառված են միջնադարյան կարևոր վանական համալիրներ որոնք մեծ և կարևոր դեր են ւնեցել հայ եկեղեցու պատմության մեջ:
Շնորհակալություն, որ ընտրեցիք ճանապարհորդել Հայաստանում և ամբողջ աշխարհում Երամ տուրիստական գործակալության թիմի հետ:

Clear

Նկարագրություն

Օր 1
Օդանավակայան — Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում: Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում:  Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Վերադարձ հյուրանոց:
Օր 2
Երևան — Գառնի —  Քարերի Սիմֆոնիա — Գեղարդի վանք — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Կոտայքի մարզ Գեղարդավանք: Ճանապարհին ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ապա կողևորվենք Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Այն կառուցվել է 1 դարում Հայ Հռոմեական պատերազմից հետո ի նշան Հայ Հռոմեական բարեկամության ամրապնդմանը: Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Ճաշ գյուղական վայրում՝ մասնակցություն լավաշի թխման պրոցեսին և համտեսին: կուղևորվենք Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:    Վերադարձ Երևան:
Օր 3
Հանգստի օր
Ազատ ժամանակ:
Օր 4
Երևան — Խոր Վիրապ — Նորավանք — Տաթևի վանք — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի հարավ Տաթևի վանք: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը:  Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Հաջորդ կանգառը կլինի   խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիրը կառուցված XIII-XIVդդ: Ապա կմեկնենք Տաթև, միջնադարյան վանական համալիր Հայաստանում, որտեղ Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք: Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի թագավորության Սյունիք աշխարհ-նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Վերադարձ Երևան:
Օր 5
Երևան — Սուրբ Հռիփսիմե -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին — Զվարթնոց — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Սուրբ Էջմիածին, որը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը հիմնադրվել է մոտ 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ապա կուղևորվենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և կայցելենք Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում:
Օր 6
Երևան — Սևանավանք — Գոշավանք — Հաղարծին — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Տավուշի մարզ,10-րդ դարի հայկական վանքային համալիր Հաղարծին՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու  և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում  գտնվող Սևանավանքով: Հաջորդ կանգառը կլինի Գոշավանքը՝ հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան:Ապա կմեկնենք Հաղարծինի վանքային համալիր: Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը: Վերադարձ Երևան:
Օր 7
Երևան — Պատմության թանգարան — Ծիծեռնակաբերդ — Արարատ ԳԿԳ
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը:  Այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։ Այցելություն Երևանի գինու և կոնյակի Արարատ հանրահայտ գործարան, որտեղ կշրջենք և կծանոթանանք ամբողջ արտադրական պրոցեսին ու կհամտեսենք խմիչքների տեսականին: Ազատ երեկո:
Օր 8
Հանգստի օր:
Ազատ ժամանակ: Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան:
Օր 9
Երևան — Մատենադարան — Ծաղկաձոր — Կեչարիս 
Այցելություն Հայաստանի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Կոտայքի մարզ քաղաք Ծաղկաձոր: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր), Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Մեկ կանգառ կոգտվենք Ծախկաձորի ճոպանողուց:  Վերադարձ Երևան:
Օր 10
Երևան — Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք :

 

Լրացուցիչ ինֆորմացիա

Նշված գինը ներառում է
Նշված գինը չի ներառում
Հյուրանոց Երևանում
Ավիատոմսեր
Նախաճաշ հյուրանոցում
Ալկոհոլային խմիչքներ
Հարմարավետ տրանսպորտ, փորձառու վարորդ
Wi-Fi, հանքային ջուր
Մասնագիտական ուղեցույցի ծառայություններ
24 / 7 աջակցություն

2 reviews for Ճանաչողական փաթեթ Հայաստան 10 օր

  1. Arman

    Շնորհակալություն եմ հայտնում Yeram travel կազմակերպությանն իրենց կազմակերպած էքսկուրսիաի համար

  2. Jon

    Ogtvel em tarber kazmakerputyunneric bayc dzery tarbervox er, aveli manramasn eq nerkayacnum mez mer mshakuyty ev tesarjan vayrery,shnorhakal enq hisharjan oreri hamar.Spaseq mez)))

    • Yeram Travel

      Շնորակալություն մեր աշխատանքը գնահատելու համար

Ավելացնել կարծիք

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով