Նկարագրություն
Օր 1 |
Օդանավակայան — Երևան
Դիմավորում և տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում հյուրանոցում: Երեկոյան շրջայց Երևանում: Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում: Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին: Վերադարձ հյուրանոց:
|
Օր 2 |
Երևան — Գառնի — Քարերի Սիմֆոնիա — Գեղարդի վանք — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Կոտայքի մարզ Գեղարդավանք: Ճանապարհին ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Ապա կողևորվենք Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Այն կառուցվել է 1 դարում Հայ Հռոմեական պատերազմից հետո ի նշան Հայ Հռոմեական բարեկամության ամրապնդմանը: Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը: Ճաշ գյուղական վայրում՝ մասնակցություն լավաշի թխման պրոցեսին և համտեսին: կուղևորվենք Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Վերադարձ Երևան: |
Օր 3 |
Հանգստի օր
Ազատ ժամանակ: |
Օր 4 |
Երևան — Խոր Վիրապ — Նորավանք — Տաթևի վանք — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի հարավ Տաթևի վանք: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը: Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Հաջորդ կանգառը կլինի խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիրը կառուցված XIII-XIVդդ: Ապա կմեկնենք Տաթև, միջնադարյան վանական համալիր Հայաստանում, որտեղ Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք: Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի թագավորության Սյունիք աշխարհ-նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Վերադարձ Երևան: |
Օր 5 |
Երևան — Սուրբ Հռիփսիմե -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին — Զվարթնոց — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Սուրբ Էջմիածին, որը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այն Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը հիմնադրվել է մոտ 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ապա կուղևորվենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և կայցելենք Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։ Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում: |
Օր 6 |
Երևան — Սևանավանք — Գոշավանք — Հաղարծին — Երևան
Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Տավուշի մարզ,10-րդ դարի հայկական վանքային համալիր Հաղարծին՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ճանապարհին կունենանք կանգառ դիտելու և զմայվելու կապուտաչյա Սևանով և նրա թերակղզում գտնվող Սևանավանքով: Հաջորդ կանգառը կլինի Գոշավանքը՝ հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան:Ապա կմեկնենք Հաղարծինի վանքային համալիր: Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը: Վերադարձ Երևան: |
Օր 7 |
Երևան — Պատմության թանգարան — Ծիծեռնակաբերդ — Արարատ ԳԿԳ
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը: Այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։ Այցելություն Երևանի գինու և կոնյակի Արարատ հանրահայտ գործարան, որտեղ կշրջենք և կծանոթանանք ամբողջ արտադրական պրոցեսին ու կհամտեսենք խմիչքների տեսականին: Ազատ երեկո: |
Օր 8 |
Հանգստի օր:
Ազատ ժամանակ: Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան:
|
Օր 9 |
Երևան — Մատենադարան — Ծաղկաձոր — Կեչարիս
Այցելություն Հայաստանի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ճանապարհվում ենք դեպի Հայաստանի Կոտայքի մարզ քաղաք Ծաղկաձոր: Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր), Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցին: Մեկ կանգառ կոգտվենք Ծախկաձորի ճոպանողուց: Վերադարձ Երևան:
|
Օր 10 |
Երևան — Օդանավակայան
Ճանապարհում օդանավակայան: Մաղթում ենք բարի թռիչք : |
Arman –
Շնորհակալություն եմ հայտնում Yeram travel կազմակերպությանն իրենց կազմակերպած էքսկուրսիաի համար
Jon –
Ogtvel em tarber kazmakerputyunneric bayc dzery tarbervox er, aveli manramasn eq nerkayacnum mez mer mshakuyty ev tesarjan vayrery,shnorhakal enq hisharjan oreri hamar.Spaseq mez)))
Yeram Travel –
Շնորակալություն մեր աշխատանքը գնահատելու համար