Loading Events

Սևան Սևանավանք, Հաղարծին Վանք, Գոշավանք Պարզ լիճ

06/03/2023 @ 08:30 ա. - 06/03/2023 @ 08:00 ե.

03 Հնս 08:30 ա. - 08:00 ե.

Սևան, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ

Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։ Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից:

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում։ Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը:

Պարզ լիճ հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Տոմսի ամրագրում

    Մանրամասներ

    Կազմակերպիչ

    Yeram Travel

    Վայր

    Սևան, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ

    Սևան, Գեղարքունիք Armenia

    + Google Map