Loading Events

Արշավ դեպի Թռչկանի ջրվեժ

05/13/2023 @ 08:30 ա. - 05/13/2023 @ 07:30 ե.

13 Մյս 08:30 ա. - 07:30 ե.

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։

Արշավին մասնակցելու համար ցանկալի է ունենալ

Հարմարավետ կոշիկներ ,Հարմարավետ հագուստ, ՈՒսապարկ, Արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Տոմսի ամրագրում

    Մանրամասներ

    • Մեկնարկ։
      Մյս 13 @ 08:30 ա.
    • Ավարտ։
      Մյս 13 @ 07:30 ե.
    • Արժեք։
      15000 դ․
    • Տեսակ:

    Կազմակերպիչ

    Yeram Travel

    Վայր

    Թռչկանի ջրվեժ

    Թռչկանի ջրվեժ, Լոռի

    + Google Map