Քարտեզի վրա

Արագած լեռ

Վայրը` Արագոծտնի մարզ Բարձրությունը` 4090.1 մետր Երևանից 45 կմ:
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
place-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-img
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյուսիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ:
Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C — +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները:
Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ:
Ժողովուրդը մի հիասքանչ ավանդազրույց ունի Արագածի մասին. մթնշաղին, երբ վերջալույսի ցոլքերն սկսում են մարել, լեռան վրա, նրա չորս գագաթների միջև, կանթեղանման մի երկար ցոլք է կախվում՝ հայոց հույսի, հայ մարդու երազանքների խորհրդանիշը, ինչի մասին շատ պատկերավոր գրել է Հովհաննես Թումանյանն իր «Լուսավորչի կանթեղը» բանաստեղծության մեջ:
Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ: