Քարտեզի վրա

Նորավանք

Վայրը՝Հայաստան Վայոց ձորի մարզ Տեսակը՝ վանական համալիր Երևանից 120 կմ
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
  • place-img
place-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-imgplace-img

Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։Շենքի առաջին հարկը կիսագետնափոր է` միակ արևմտյան դռնից դեպի վար տանող 7 աստիճաններով: Ծառայել է որպես տապանատուն: Ներքուստ` ծածկի կենտրոնական մասում,  քանդակված են 4 ավետարանիչների խորհրդանշանները: Առաջին հարկի մուտքի ճակատակալ, կիսաշրջանաձև քարի հարթաքանդակում պատկերված են գահավորակի վրա նստած Աստվածածինը`    մանուկ Հիսուսը գրկին,  երկու կողմում կանգնած Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը: Շքամուտքի շրջանակների մակերեսը ծածկված է հյուսածո զարդաքանդակներով: Շենքի երկրորդ հարկը դրսից և ներսից խաչաձև է` զարդարված  դեկորատիվ կամարաշարով, իսկ լուսամուտների շրջանակներից վեր`  խոշոր, ուռուցիկ խաչեր են քանդակված: Առաջինից մինչև երկրորդ հարկ տանող զուտ կիրառական նշանակություն ունեցող  աստիճանները, եռանկյունի շրջանակ են կազմում շքամուտքի շուրջը` յուրօրինակ տեսք տալով շենքին: Բուրթելաշենի հորինվածքում առանձնապես աչքի է ընկնում թեթև, սլացիկ զանգակատան սյունազարդ գմբեթ-ռոտոնդան: Վանքը շրջապատված է եղել  անմշակ քարերով, առանց կրաշաղախի կառուցված պարսպապատով: Պարսպի ներսում է գտնվում վանքի հյուրատունը: Վանքի վերականգնումը և կառուցապատումը ավարտվել է 1999թ.: